Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 4 տուժածի վիճակը կայուն ծանր է, մեկինը՝ միջին ծանրության, իսկ մյուսինը՝ ծանր անկայուն: Այդ մասին ասել են Առողջապահության նախարարությունից, հայտնում է «Հայկական ժամանակը»։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:56-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) կողաշրջվել էր:
Վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել էր 8 անձ, նրանցից 2-ի կյանքը փրկել չի հաջողվել: