AM
10 October 2024 - 12:59 AMT

Ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանով

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 11-13-ին, 15-ի գիշերը առանձին շրջաններում, 14-ին, 15-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ամսի 11-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով։

Երևանում hոկտեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 11–ին և 12–ին ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +25 աստիճան, հոկտեմբերի 13–ին՝ +26։