AM
11 October 2024 - 06:37 AMT

Երթևեկության փոփոխություն Տիգրան Մեծ-Խանջյան և Դավիթ Անհաղթ–Ուլնեցի խաչմերուկներում

Հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Նշված խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի, հայտնում է քաղաքապետարանը։

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է քաղաքապետարանը։

Մասնավորապես՝ Դավիթ Անհաղթի փողոցում՝ Կոմիտասի պողոտայից եկող ուղղությամբ տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Ուլնեցու փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև կտեղադրվի աջ լրացուցչի սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար:

Ինչպես նաև, Ուլնեցու փողոցում՝ Հրաչյա Ներսիսյան փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Կտեղադրվի աջ լրացուցչի սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար: Նշված խաչմերուկում կիրականացվի համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում: