AM
11 October 2024 - 07:18 AMT

ՀԾԿՀ նախագահը հրաժարական է տվել․ Պաշտոնից կհեռանա նաև Էկոնոմիկայի փոխնախարար Տերտերյանը

Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Լուրը հաստատել է կառույցի խոսնակ Լիանա Ազիզյանը, հայտնում է Shantnews.am-ը։

Բաղրամյանի հրաժարականի պատճառների մասին որևէ այլ տեղեկություն չի հաղորդվում։ Վերջինս հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից:

Լուրեր են տարածվել, որ Բաղրամյանի պաշտոնանկությունը կապված է ՀԷՑ-ը «Տաշիրից» խլելու ՔՊ-ական իշխանության ցանկության հետ։

Պաշտոնից կհեռանա նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերտերյանը։

Այս մասին հայտնել է նախարարության խոսնակ Լիլիթ Շաբոյանը, գրում է Panorama.am-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը ևս ազատվել է պաշտոնից: