ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանը։
«Այո, ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն»,-ասվում է գրառման մեջ։
Հակոբ Վարդանյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2018թ. հունիսին:
Մինչ այդ Վարդանյանը պաշտոններ է զբաղեցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում: