AM
11 October 2024 - 08:14 AMT

Ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Բալասանյանի կրտսեր որդուն

«Զվարթնոց» օդանավակայանում հոկտեմբերի լույս 11–ի գիշերը ձերբակալել են Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։ Այդ մասին ասել են Քննչական կոմիտեից, հայտնում է Iravaban.net-ը։

«Ձերբակալումը, քննիչի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող՝ նրա և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում»,–ասել էն ՔԿ–ից։

Հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։