Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն: Այդ մասին ասվում է «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքում։
Նրան պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվել։
Դավթյանը պետք է դատախազություն ներկայանա հոկտեմբերի 18-ին։
Ըստ ծանուցման՝ նա կարող է ծանոթանալ գործի նյութերին, հայտնել դիրքորոշում ու ներկայացնել հայտարարագիր։
Նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում, պետք է այլ օրը և ժամը համաձայնեցնել։