Հունական SKY express ավիաընկերությունը նոյեմբերի 6-ից մեկնարկելու է Աթենք-Երևան –Աթենք երթուղով չվերթերը, հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի:
Ավիատոմսերի մասին մանրամասներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում։ Տոմսերի մեկնարկային գինը 90 եվրո է։