AM
15 October 2024 - 10:53 AMT

ՆԳ նախարար. Թմրամիջոց օգտագործելու պատճառով 47 ոստիկան հեռացվել է համակարգից

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ ասել է, որ թմրամիջոց օգտագործելու պատճառով 47 ոստիկան հեռացվել է համակարգից։

«Սկսել ենք ոստիկանության ծառայողների ատեստացիան, ցանկացած ոստիկան մինչև ատեստացիա անցնելը պարտադիր պետք է անցնի թմրամիջոցների օգտագործման թեստ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Ղազարյանը նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը մտահոգիչ է, բայց գոհ է պարեկների աշխատանքից, որոնք հայտնաբերում են նման դեպքեր։ Նա նաև հայտնել է, որ համագործակում են ՔԿ հետ և մոտ ժամանկաներս կունենան բացահայատումներ հատկապես համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով։

Նա նաև նշել է, որ անցած 5 տարիներին հայտնաբերված 1 տոննա 220 կգ թմրամիջոցներից միայն 2022-23-ին հայտնաբերված ավելի քան 60 կիլոգրամը եղել է սինթետիկ, որի մոտ 20 կգ հայտնաբերել է ոստիկանությունը։ Թմրամիջոցների դեպքերի հայտնաբերման աճը կազմել է 46․ 6 տոկոս, հայտնում է «Ազատությունը»։

Ինչ վերաբերում է անչափահասների մասնկացությանը թրմամիջոցների ապօրինի շրջանառությանը, ապա, ըստ նախարարի, վերջին 5 տարիներին քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված անաչափահասների թիվը յուրաքանչյուր տարի չի գերազանցել 10-ը։