AM
15 October 2024 - 13:24 AMT

ԱԳՆ. Միրզոյանը կմասնակցի «3+3» հարթակի՝ Ստամբուլում կայանալիք հանդիպմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի 3+3» հարթակի հանդիպմանը, որը կայանալու է հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում։ Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հաստատում եմ, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը»,– ասել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն էր հայտարարել, որ Հարավային Կովկասի գծով «3+3» հարթակի նիստը կանցկացվի հոկտեմբերի 18–ին՝ Ստամբուլում։ Նա ասել էր, որ նիստին կմասնակցեն նաև ՀՀ, Ադրբեջանի, Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները։

«Մենք շարունակում ենք աշխատանքն ու խորհրդակցությունները Հարավային Կովկասի հարցերի շուրջ տարածաշրջանի երկրների հետ «3+3» ձևաչափով։ Հուսով ոմ, որ այդ կարևոր հարթակի նիստը կանցնի հոկտեմբերի 18–ին Ստամբուլում։ Նիստին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները»,–ասել է նա։

«3+3» հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021–ի դեկտեմբերին, որին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023–ի հոկտեմբերին Թեհրանում՝ ԱԳ նախարարների մակարդակով։ Վրաստանը կրկին չի մասնակցել։