AM
15 Հոկտեմբեր 2024 - 14:57 AMT

«Արզնի» թռնչաֆաբրիկայի նախաձեռնությամբ ՀՀ–ում առաջին անգամ նշվել է Ձվի համաշխարհային օրը

Հոկտեմբերի 11-ին Հայաստանում առաջին անգամ նշվել է Ձվի համաշխարհային օրը։ Միջոցառումը նախաձեռնել էր հայկական առաջատար արտադրողներից «Արզնի» թռնչաֆաբրիկան», որը, կիսելով օրվա խորհուրդը, թիմի հետ միասին յուրահատուկ տոն էր կազմակերպել։

Ձվի համաշխարհային օրը սահմանվել է 1996թ Վիենայում՝ Ձվի միջազգային կոմիտեի կողմից անցկացված կոնֆերանսի ժամանակ։ Տոնի խորհուրդն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը հավկիթների օգտակար հատկությունների, մեր սննդակարգում ներառելու անհրաժեշտության, սննդի անվտանգության հարցերի մասին, ինչպես նաև խրախուսել մարդկանց սնվել առողջ և վարել առողջ ապրելակերպ։

Վերջին տարիներին ձվի սպառումն ամբողջ աշխարհում աճել է առնվազն 40 %-ով։ Հավկիթն ամենասննդարար, վիտամիններով հարուստ մթերքներից է։ Այն համարվում է սննդանյութերի, միկրոէլեմենտների և ամինաթթուների հիանալի աղբյուր։ Ֆրանսիական նուրբ քիշից սկսած մինչև Ճապոնական սուշի. ձուն տարբեր խոհանոցների հիմնական բաղադրիչ է, որը միավորում է մշակույթները և մարդկանց։

Հավկիթների սննդարար և օգտակար հատկությունների մասին պատմող կրթական միջոցառումների շարք, վիկտորինաներ, ինտերակտիվ և ժամանցային խաղեր, հատուկ ձևավորված ֆոտոզոնա, խաղարկային նոմինացիաներ, հավկիթներով պատրաստած տարատեսակ ուտեստների հյուրասիրություն. «Արզնի» թռչնաֆաբրիկայում տոնը յուրահատուկ կերպով է նշվել է։

«Այսօր խորհրդանշական օր է բոլորիս համար։ Մեր երկրում Ձվի համաշխարհային օրը նշում ենք առաջին անգամ և կարծում եմ, սա կդառնա բարի ավանդույթ և ամեն տարի կիրականացնենք իրազակեման և կրթական միջոցառումներ, հանրության ուշադրությունը կհրավիրենք ձվի սննդարարության, ինչպես նաև բարձրակարգ և անվտանգ լինելու կարևոր նախապայմանների շուրջ, քանի որ ձուն մեր սննդակարգի անբաժան մասն է կազմում։

Մենք հավատարիմ ենք մեր ընտանեկան բիզնեսի ավանդույթներին և արժեքներին, ներդրել ենք եվրոպական ստանդարտներին համապատասխան ժամանակակից սարքավորումներ և հաջողությամբ կիրառում ենք նորարար տեխնոլոգիաներ և մեթոդներ, որի շնորհիվ արդյունավետորեն վերահսկում ենք սննդամթերքի որակը, ապահովում պարենի անվտանգությունը։ Մենք գործունեություն ենք ծավալելում սննդի արտադրության ոլորտում և պարենային անվտանգության ապահովումը առաջնային պայման է մեզ համար»,– միջոցառման շրջանակում իր ելույթի խոսքով նշել է «Արզնի» թռնչաֆաբրիկայի տնօրեն Գևորգ Ջանվելյանը։

Արզնի թռչնաֆաբրիկան Հայաստանի շուկայում գործում է մոտ 30 տարի և իր սպառողներին է առաջարկում էկոլոգիապես մաքուր և որակյալ հավկիթներ։ Ընկերությունը հիմնադրվել է 1990-ականերին, այն ժամանակահատվածում, երբ նորանկախ Հայաստանում թռչնաբուծության ոլորտն անկում էր ապրում, մեծ ծավալի ձու ներկրվում էր դրսից, ինչը նաև առողջապահական լուրջ հարցեր էր առաջացնում։ Այսօր Արզնին ներկայանում է արտադրության հզոր ծավալներով և մոտ 30 ապրանքատեսականիով։ Առաջինն ու միակն է Հայաստանում, որ միջազգային փորձի տեղայնացմամբ յոդացված ձու է արտադրում։

«Արզնի» հավկիթների բարձր որակի և թռչնի առողջության գրավականներից է գերմանական Hellmann ապրանքանիշի վանդակային սարքավորումը, որի միջոցով իրականացվում են կերակրման, խմեցման, օդափոխության և միկրոկլիմայի, լուսային ռեժիմի համակարգչային կառավարման գործընթացները՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն թռչունների համար։

Ընկերությունն աշխատում է նաև հոլանդական Moba տեսակավորման հաստոցով, ինչի շնորհիվ հավկիթի ընդունումը, տեսակավորումը, կշռումը և փաթեթավորումն իրականացվում են ավտոմատացված եղանակով։

Իր գործունեության ընթացքում «Արզնին» մշտապես կիրառում է նորարարական տեխնոլոգիաներ և պարբերաբար թարմացնում է տեսականու շարքը։

Ընկերությունն աշխատում է մոտ 1600 մանր ու միջին առևտրի կետերի և սուպերմարկետների հետ, համագործակցում հեղինակավոր ռեստորանների և հյուրանոցների հետ։