AM
16 October 2024 - 11:08 AMT

Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ հատվածում պայթեցումներ են արվելու

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով հոկտեմբերի 15-ի ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 16-ի՝ ժամը 12:00 նշված ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Վարորդները ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհով, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: