AM
16 October 2024 - 12:03 AMT

ARARAT թանգարանը հերթական անգամ առաջադրվել է World Travel Awards մրցանակին

ARARAT թանգարանը շարունակում է գրավել միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունների ուշադրությունը՝ հերթական անգամ առաջադրվելով World Travel Awards մրցանակաբաշխության համապատասխան անվանակարգում։

World Travel Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թ. և միտված է նշանավորելու ճամփորդական, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների լավագույն մոտեցումները։ Միջազգայնորեն ճանաչված World Travel Awards մրցանակը տարիների ընթացքում դարձել է ոլորտի կատարելագործությունը վկայող կնիք։

Նախորդ տարիներին ARARAT թանգարանը երկակի արժանացել է World Travel Awards մրցանակի։