Հասարակական գործիչ Վահագն Չախալյանը կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել՝ Բաքվում գերության մեջ պահվող անձանց վերադարձի պահանջով։ Նա ընդգծել է, որ նստացույց կիրականացնի այնքան ժամանակ, քանի դեռ գերիների հարցը, որը անտարբերության են մատնել, օրակարգ չի բերվել։
Նրա խոսքով՝ պաշտոնապես գերիների թիվը 23 է, բայց համոզված է, որ անհետ կորածներից շատերը գերության մեջ են և ՀՀ իշխանությունները պետք է այդ հարցն էլ հետապնդեն, նրանք պարտավոր են զբաղվել այս հարցով, գրում է «Փաստինֆոն»։
«Գերության մեջ լինելու ամեն ժամը շատ ծանր է նրանց համար։ 23 հոգուց հինգն արդեն 2020թ նոյեմբերից են գերության մեջ»,–ասել է նա։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։