AM
16 October 2024 - 14:34 AMT

Ջերմուկի խորհրդանիշ՝ «Եղնիկը» վերադառնում է «տուն»

Ջերմուկի խորհրդանիշ՝ «Եղնիկը» վերադառնում է «տուն»։ Այն պատրաստված է չժանգոտվող մետաղից և լինելու է ավելի բարձր նախորդից, հայտնում է Ջերմուկի համայնքապետարանը։

Արձանն ապամոնտաժվել էր ապրիլին։ Այժմ ընթանում են նոր արձանի տեղադրման աշխատանքները։

«Թե ինչպիսի՞ վերջնական տեսք կունենա, և թե ե՞րբ է նախատեսվում բացման արարողությունը, հաջորդիվ»,–ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ նոր «Եղնիկը» Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի նվերն է քաղաքին։