Քննչական կոմիտեն Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացրել։ Նա մեղադրվում է Գյումրիում գտնվող «Սև բերդ» պատմամշակութային տարածքի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար, հայտնում է Factor.am-ը։
Սև բերդ ամրոցն այժմ պատկանում է Բալասանյանի ընտանիքին, իսկ Սամվել Բալասանյանը տևական ժամանակ է՝ ԱՄՆ-ում է։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ այս գործով անցնում են Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, փեսան Ռուբեն Սանոյանը, որը Սամվել Բալասանյանի քաղաքապետության օրոք զբաղեցրել է քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը և քաղաքապետի գործող տեղակալ Սուրեն Ջանոյանը։ Նշյալ երեք անձինք ձերբակալվել էին։ Ռուբեն Սանոյանը ձերբակալվելուց որոշ ժամանակ անց ազատ էր արձակվել, իսկ Խաչատուր Բալասանյանի ու Սուրեն Ջանոյանի խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և համապատասխանաբար 70 և 20 միլիոն դրամ գրավ։