AM
17 October 2024 - 11:36 AMT

Երևանի համար տրոլեյբուսներ ներմուծող ընկերությանն ազատվել է մաքսատուրքից

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությանը ազատվել է մաքսատուրքից՝ տրոլեյբուսներ ներմուծելու համար։ Կառավարությունը բավարարվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար ընկերության ներկայացված հայտը։

Հարցը չզեկուցվողների թվում էր, հայտնում է Factor.am-ը։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ներկրել է 15 տրոլեյբուս և բաղկացուցիչ ու համալրող մասեր՝ մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով։

Անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 1․5 մլրդ դրամի ևս 15 նոր տրոլեյբուս՝ էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտով բնակչության ապահով ու անվտանգ տեղափոխումն ապահովելու նպատակով։ Իրականացվող լրացման արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 3․6 մլրդ դրամ։