ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են, հայտնում է Փրկարար ծառայությունը։
Շիրակի մարզի Անիի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան ճանապարհներին, Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: