AM
18 October 2024 - 06:37 AMT

Հայաստանում տեղացել է առաջին ձյունը

Հայաստանում տեղացել է առաջին ձյունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը»,–ասվում է գրառման մեջ։

Նա նաև լուսանկար է հրապարակել Արագածոտնի մարզի ձյունածածկ Գեղարոտ գյուղից։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնել է, որ հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում և կլինեն կարճատև: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կնվազի, մոտ 6-9 աստիճանով։