AM
19 October 2024 - 08:30 AMT

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-22-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 19-21-ին աստիճանաբար կնվազի ևս 4-6 աստիճանով։

Երևանում՝ հոկտեմբերի 19-ին, 21-22-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19–ին և 20–ին ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +15 աստիճան։