AM
19 October 2024 - 09:30 AMT

Նոր ավտոբուսների ու տրոլեյբուսների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է

Նոր ավտոբուսների ու տրոլեյբուսների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք շարունակում ենք համալրել հանրային տրանսպորտի պարկը: Այս տարի համայնքային բյուջեի միջոցներով ձեռք ենք բերել 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս:

Առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Առաջիկայում մնացած խմբաքանակը ևս կհասնի Երևան»,–ասվում է գրառման մեջ։

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությանը ազատվել է մաքսատուրքից՝ տրոլեյբուսներ ներմուծելու համար։ Կառավարությունը բավարարվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար ընկերության ներկայացված հայտը։