AM
19 October 2024 - 11:12 AMT

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի oպերատիվ կարողությունների հայեցակարգի համաժողովին

Հայկական պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Մարոկկոյում մասնակցել է ՆԱՏՕ-ի oպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) տարեկան համաժողովին։

ՕԿՀ գործընթացի շրջանակում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ստորաբաժանումներն անցնում են միջազգային առաքելությունների շրջանակում ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի գնահատում, հայտնում է Պաշտպանության նախարարությունից։

Հայկական պատվիրակությունը գլխավորող Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Արթուր Երոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալիի (Նորվեգիա) և

ՆԱՏՕ-ի ԵԴՈՒԳՀ գործընկերության դիրեկտորատի ռազմական համագործակցության ծառայության ղեկավար-շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մարտին Ռեմեսիի հետ (Սլովակիա)։

Քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ–ն կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈւ կերպափոխման և բարեփոխումների ընթացքին։ Այդ մասին ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունն ասել է աշխատանքային այցով ԱՄՆ–ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին։