AM
19 October 2024 - 12:01 AMT

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Գեղարքունիքում ստեղծել է շրջիկ ծառայություն

Գեղարքունիքի մարզ ում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստեղծել է շրջիկ ծառայություն, հայտնում է մարզպետի աշխատակազմը։

Ծառայությունը կսպասարկի Վարդենիս համայնքի Գեղամասար, Սոթք, Դարանակ, Մաքենիս և Լճավան բնակավայրերի ազգաբնակչությանը։

Գեղամասար բնակավայրի բնակիչները իրենց բնակավայրում տեղակայված շրջիկ ծառայությանը իրենց հարցերով կարող են դիմել հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10-12-ն,

Սոթք բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 26-ին, ժամը 13:00-15:00- ն,

Դարանակ բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 26-ին, ժամը` 15:30-17:00-ն,

Մաքենիս բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 27-ին, ժամը` 10:00-12:00-ն,

Լճավան բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 27-ին, ժամը 13:00-16:00-ն ընկած ժամանակահատվածներում։

Վերը նշված բնակավայրերում մատուցվելու են հետևյալ ծառայությունները՝ անձնագրերի փոփանակման դիմումների ընդունում, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ում հաշվառման և ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունում։