ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերով համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված աշխատանքներ են իրականացվում նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում․ նթակառուցվածքների բարելավմանն ուղղվել է մոտ 300 մլն դրամ, հայտնում է ՏԿԵՆ-ը։
Ավելի քան 226,000,000 դրամ արժեքով, կառավարություն – համայնք` 60%/40% համաֆինանսավորմամբ Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրում ընթացքի մեջ են ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները:
Սուբվենցիոն ծրագրերից մեկով պետություն- համայնք համաֆինանսավորմամբ իրականացվում են Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան և Չարենցի փողոցների հենապատերի վերակառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 103 մլն 865 հազար դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 35% է, իսկ համայնքի ներդրումը` 65%: Աշխատանքներն ավարտական փուլում են։