Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով: Հոկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 22–ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +15 աստիճան, հոկտեմբերի 24–25–ին՝ +16։