AM
21 October 2024 - 13:52 AMT

«Հրազդանի կիրճ» համայնքային պարկի կառավարման պլան կմշակվի

Կմշակվի «Հրազդանի կիրճ» համայնքային պարկի կառավարման պլան, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նախագիծը կյանքի կոչելու նպատակով ամբողջությամբ ուսումնասիրվել է տարածքի կենդանական և բուսական աշխարհը, գույքագրվել շինություններն ու պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողները, որոնք էլ հիմք կլինեն Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տալու համար:

Նախագիծը նաև հնարավորություն կտա փոխել վերաբերմունքը կարևորագույն այս վայրի նկատմամբ ու էապես բարելավել իրավիճակը: