Ազգային ժողովի նախկին նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այդ մասին ասվում է «Ազդարարում»։
Նշվում է, որ Արթուր Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա։
Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները պետք է դատախազություն ներկայանան հոկտեմբերի 29-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում մեկ ամսվա ընթացքում՝ նախապես համաձայնեցնելով օրն ու ժամը ։