AM
22 October 2024 - 08:08 AMT

Քաղաքապետարան․ Երևանն առավելություն և առանձնացված գծեր է տալիս հանրային տրանսպորտին

Երևանն առավելություն և առանձնացված գծեր է տալիս հանրային տրանսպորտին, հայտնում է քաղաքապետարանը։

Առաջնային փուլով՝ իրագործվում է միասնական միջանցքի գաղափարը, որով կապվում են մի քանի վարչական շրջաններ՝ հասարակական տրանսպորտի համար ստեղծելով անխոչընդոտ երթևեկություն: Ավտոբուսների առանձնացված գծեր արդեն իսկ գործում են Գայի պողոտայում, Աբովյանի, Իսահակյան, Մոսկովյան փողոցներում, Մաշտոցի պողոտայում։

Դիտարկվում է Կենտրոնով երկրորդ միջանցքի գաղափարը, որը կշարունակվի դեպի Արշակունյաց, Գարեգին Նժդեհ, Բագրատունյաց։ Քննարկվում է նաև Նոր Նորք վարչական շրջանն Արաբկիրին կապելու հնարավորությունը։