AM
22 October 2024 - 11:05 AMT

Սիմոնյան. Ես վարկանիշ չունեմ, իմ վարկանիշը ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ հարցման արդյունքներով՝ ինքն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահության նույն ցուցանիշն ունեն, ասել է, որ չի համարում, որ այդ հարցումների արդյունքում իր վարկանիշը ցածր է, ընդհակառակը՝ բարձր է, որովհետև հարցվողներին ասել են՝ անուն տվեք, մարդիկ իր անունն են տվել։

Նա հավելել է, որ ինքը վարկանիշ չունի, իր վարկանիշը ՔՊ-ի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է, հայտնում է «Փաստինֆոն»։

«Ես ընդհանրապես դեմ եմ՝ իմ վարկանիշ հասկացողությանը։ Իմ վարկանիշը ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշի սանդղակի մեջ է, ես ուրախ եմ, որ մեր ընդհանուր աշխատանքի շնորհիվ՝ թե ես, թե Արարատ Միրզոյանը, թե Նիկոլ Փաշինյանը նույն թիմն ենք ներկայացնում, բայց առանձին վարկանիշներ ունենք, բայց այդ ամբողջ մի թիմի, մի կուսակցության և մեր վարչապետի վարկանիշն է։ Ես վարկանիշ չունեմ, փակեք թեման, ընդհանրապես վարկանիշ չունեմ, իմ վարկանիշը ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է»,- ասել է Սիմոնյանը։

Միջազգային կազմակերպության անցկացրած հարցման արդյունքներով՝ ինքն ու Ռոբերտ Քոչարյանը վստահության նույն ցուցանիշն ունեն՝ 2 տոկոս։