Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հոկտեմբերի 23-ին մեկնարկելու է միջազգային գիտաժողով «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողական, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները» թեմայով, հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Գիտաժողովին մասնակցելու է մոտ 30 գիտնական՝ Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Լիբանանից, Բրազիլիայից, Արգենտինայից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից, Ավստրալիայից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից և Իսպանիայից:
Գիտաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 25-ը։