Երևան ՀԷԿ-ի տարածքում եռաֆազ հոսանքի 2 մալուխ է այրվել։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ-ից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
«Ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևան» ՀԷԿ-ի տարածքում, այրվում են մալուխներ։ Այրվել է եռաֆազ հոսանքի 2 մալուխ՝ յուրաքանչյուրը 20 սմ, որը մարվել է տեղի ուժերով»,- ասել են ՆԳՆ-ից։
Հոսանքազրկվել էին Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները։