AM
24 October 2024 - 08:25 AMT

Հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 30-ը Telcell Wallet–ում 1-ին QR ուղետոմսը գնողները 10 անվճար QR տոմս կստանան

Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է, որից հետո ուղևորներին կառաջարկվեն մշտական օգտագործման քարտեր, բանկային քարտեր, բջջային հավելվածով վճարումներ:

Այն ուղևորները, ովքեր երբեք չեն գնել QR ուղետոմս Telcell Wallet-ով, հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, գնելով առաջին QR ուղետոմսը Telcell Wallet հավելվածում, կստանան 10 անվճար QR տոմս (ավտոբուս/մետրո):

Նվերը միանվագ է ու հասանելի է միայն առաջին անգամ QR ուղետոմս գնած օգտատերերի համար։