AM
24 October 2024 - 11:32 AMT

Քննչական կոմիտեն հաշվետու կլինի ԱԺ–ին

Կառավարությունն ընդունել է պատգամավորների առաջարկը, որի համաձայն Քննչական կոմիտեն հաշվետու կլինի ԱԺ–ին։ Այն կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը։

ԱԺ կանոնակարգ օրենքում նման փոփոխությունների առաջարկով հանդես են եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ–ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Արսեն Թորոսյանը, գրում է Sputnik Արմենիան։

Այժմ խորհրդարանում իր գործունեության մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնում է ՀՀ կառավարությունը, սակայն գործադիր մարմնի կազմում չընդգրկված մի շարք գերատեսչություններ չեն մասնակցում այդ հաշվետվությանը: Դրանց թվում են ՀՀ քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Առաջարկվում է այդ մարմինների ղեկավարներին նախարարների հետ հավասար հրավիրել ԱԺ` տարեկան հաշվետվությունների։