AM
24 October 2024 - 11:50 AMT

Կազանում ընթանում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Կազանում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է ՀՀ կառավարությունը։

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Կազանում մասնակցում են ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովին։ Ավելի վաղ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն ակտիվ շփվել են։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով այդ դրվագին, ասել է, որ զրույցը չի խանգարել ընդհանուր քննարկմանը։ Նա հավելել է, որ դա սովորական պրակտիկա է, հայտնում է ՏԱՍՍ–ը։