AM
24 October 2024 - 11:51 AMT

ՀՀ–ում լիցենզիա չունեցող շահումով խաղերի առցանց հարթակները կարգելափակվեն

ՀՀ–ում լիցենզիա չունեցող շահումով խաղերի առցանց հարթակները կարգելափակվեն։ Կառավարությունը սահմանել է Օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը և ժամկետները։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ սրանով կսահմանափակվի ռիսկեր պարունակող կայքերի հասանելիությունը:

«Խնդիրն այն է, որ Հայաստանում գործող շահումով խաղեր կազմակերպողները գտնվում են մեր կարգավորումների և վերահսկողության ներքո և ենթարկվում են այն պահանջներին, որոնք մենք սահմանել ենք՝ պաշտպանելու Հայաստանի քաղաքացիներին շահումով խաղերի հետ կապված ռիսկերից: Կարծում ենք, որ սրանով կկառավարվեն այդ ռիսկերը: Պետք է սահմանափակվեն օտարերկրյա պետություններում գործող այդպիսի կայքերը, որոնք դուրս են մեր կարգավորումների շրջանակից: Այս առումով կարգն ուղղակի գործակելու է այդ համակարգը: Կարծում ենք՝ սրանով այս դաշտը կբերենք ավելի հասկանալի և տրամաբանական կարգավորման»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով որոշմանը՝ փոխվարչապետ