ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել տարբեր երկրներում մի շարք դեսպաններին հետ կանչելու և նոր նշանակումների վերաբերյալ։
Վլադիմիր Կարապետյանը հետ է կանչվել Ուկրաինայում և Մոլդովայում դեսպանի պաշտոնից և դեսպան է նշանակվել Իտալիայում (նստավայրը՝ Հռոմ)։
Ըստ մյուս հրամանագրերի՝ Արմեն Սարգսյանը հետ է կանչվել Կատարի Պետությունում, Հրաչյա Փոլադյանը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Օմանի Սուլթանությունում և Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում, Ծովինար Համբարձումյանը՝ Իտալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սան Մարինոյի Հանրապետությունում, Արմեն Եդիգարյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանների պաշտոններից:
Այլ հրամանագրերով Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ), Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը՝ համատեղության կարգով, Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ), Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)։