Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը:
«Հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովը վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Կանոնակարգը վավերացնելու հարցին կողմ էր քվեարկել 67 պատգամավոր։ Ընդդիմադիր խմբակցությունները կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը չեն մասնակցել։