Հայաստանում օնլայն գնումների մշակույթը շարունակում է կտրուկ աճել։ Տարեցտարի ավելի շատ մարդիկ են նախընտրում պատվերներ կատարել ամերիկյան, եվրոպական, չինական օնլայն խանութներից։ Հայաստանցիների շրջանում ամենապահանջված ապրանքատեսակներն են հագուստը, էլեկտրոնիկան ու տեխնիկան, ավտոմեքենայի պարագաները, խնամքի ու գեղեցկության միջոցները։ Այս շարքում են նաև այնպիսի հանրահայտ բրենդային ապրանքներ, որոնք Հայաստանում ներկայացված չեն ու չեն վաճառվում։
ՀՀ-ում օնլայն շոփինգի ակտիվ զարգացման մասին են փաստում նաև ոլորտի առաջատար ընկերության Գլոբբինգի սահմանած նոր ռեկորդները։ Հոկտեմբերին ընկերությունը հայտարարեց ռեկորդայի 10+ միլիոն առաքված ծանրոցների և ավելի քան 1 միլիոն գրանցված օգտատերերի մասին։
Գլոբբինգի՝ սոցցանցերում սկսած օնլայն մարտահրավերին միացան ընկերության հազարավոր հաճախորդներ և կիսվեցին իրենց պատվերների ու գնումների քանակով։
Հաշվի առնելով այսպիսի ցուցանիշները՝ վստահաբար այս տարվա համար ևս կարելի է կանխատեսել օնլյան շոփինգի ծավալների աճ՝ հատկապես, որ արդեն տոնական նվերների ու զեղչերի ժամանակահատվածը մոտենում է։
Վերջերս Գլոբբինգ ընկերությունը հայտարարել էր չինական խոշորագույն օնլայն խանութ Պինդուոդուոյից ուղիղ առաքումների մասին։