Հոկտեմբերի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։
Հանրապետության տարածքում`hոկտեմբերի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 26-27-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում՝ hոկտեմբերի 26-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հոկտեմբերի լույս 27–ի գիշերը սպասվում է +1․․․+3 աստիճան, լույս հոկտեմբերի 28–ի գիշերը՝ -1 աստիճան։ Ցերեկային ժամերին սպասվում է +14․․․+15 աստիճան։