Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Ծանուցումը հրապարակվել է «Ազդարարում»։
Նրանք պետք է ներկայանան հոկտեմբերի 31-ին՝ իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու նպատակով:
Սահակյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Հովհաննես Սահակյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել 2009 թվականին՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության քարտուղար: