AM
26 Հոկտեմբեր 2024 - 11:50 AMT

Օպերայի բեմական հատվածի տանիքաշերտն ամբողջությամբ փոխարինվել է

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտն ամբողջությամբ փոխարինվել է: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել էր թատրոն` ծանոթանալու կատարված հիմնանորոգման աշխատանքներին։

Հիմնանորոգվել է շենքի տանիքը։ Փոխվել է տանիքի ծածկը, այդ թվում տեղադրվել է ջրամեկուսիչ և պաշտպանիչ շերտ, վերանորոգվել ու թարմացվել են նաև տանիքի այդ հատվածի ջրահեռացման համակարգերը:

Ժաննա Անդրեասյանին զեկուցվել է, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո տեղացած անձրևների ժամանակ որևէ խնդիր չի առաջացել:

Տանիքի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցներով: Մոտ 1200 քմ մակերեսով տանիքային հատվածի վերանորոգումը տևել է 6-7 ամիս: