Հոկտեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն անդրադարձել է անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ կատարված աշխատանքներին:
Ամփոփվել են բռնի անհետացման վերաբերյալ գործերով կատարված աշխատանքների արդյունքները և ձեռնարկվելիք միջոցառումները: Այնուհետև քննարկվել են ծնողների անունից ներկայացված առաջարկությունները և կայացվել են համապատասխան որոշումներ:
90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, 44-օրյա պատերազմից հետո՝ մոտ 200 զինվոր։ Հայաստանը 2020-ի նոյեմբերից ի վեր Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմին, ինչպես նաև՝ 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր։