AM
28 October 2024 - 13:10 AMT

ԱԳՆ․ ՀՀ–ն դատապարտում է անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք դրսևորվել են նաև Իրանի դեմ

ՀՀ ԱԳ նախարարությունը դատապարտել է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք դրսևորվել են նաև նախորդ շաբաթ Իրանի դեմ։ Այդ մասին ասվում է ԱԳՆ X-ի միկրոբլոգում։

«Մենք խորապես մտահոգված ենք ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Հուսով ենք, որ դիվանագիտությունը հնարավորություն կտա պաշտպանել միջազգային իրավունքը և կանխել հետագա անցանկալի զարգացումները»,–ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի լույս 26–ի գիշերն Իսրայելը հայտարարել է, որ «ճգրիտ հարվածներ» է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ հրթիռային գործարաններին և «ցամաք–օդ» դասի հրթիռային համալիրներին։ Իրանի ՀՕՊ–ը հայտարարել է, որ հարվածները հաջողությամբ հետ են մղվել, սակայն որոշ դիրքերին «սահմանափակ վնաս» է հասցվել: Իսրայելը դա դիտարկում է որպես պատասխան Թեհրանի հոկտեմբերի սկզբի գործողություններին, երբ թիրախավորվել էր իր երկրի տարածքը։ԱՄՆ–ն կոչ է արել Իրանին «դադարեցնել գրոհները» Իսրայելի դեմ՝ խզելու համար մարտական գործողությունների արատավոր շրջանը։