Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է 0․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի և 31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում՝ hոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի լույս 29–ի գիշերը մայրաքաղաքում կլինի -1․․․+1 աստիճան, հոկտեմբերի 19–ի ցերեկը՝ +16։