AM
18 May 2009 - 15:13 AMT

Շառլ Ազնավուրը պարգեւատրվել է «Արարատ» ադամանդակուռ մեդալով

Այսօր Երեւանի «Թեքեյան» մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել մած շանսոնյե եւ Շվեյցարիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Շառլ Ազնավուրի պարգեւատրման արարողությունը: 85-ամյակի կապակցությամբ հայ մշակույթի տարածման գործի մեջ ներդրած ավանդի եւ Հայաստանի համար դժվար պահերին նրան աջակցելու համար շանսոնյեն պարգեւատրվել է «Արարատ» ադամանդակուռ մեդալով, որով կենտրոնը 17-րդ անգամ պարգեւատրում է հասարակական եւ մշակութային գործիչներին:

«Արարատ» ադամանդակուռ մեդալը շնորհվում է սկսած 1996-ից, նրա առաջին մրցանակակիրն է դարձել բարոնեսսա Քերոլայն Քոքսը: Անցյալ տարի մեդալը շնորհվեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի օտարազգի անդամ, գրականագետ Երվանդ Ազատյանը:

Վերջերս Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցրած հանրահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի այցը Հայաստան եւ Արցախ կայացել է երգչի 85-ամյակի պատվին կազմակերպված տոնական միջոցառումների շրջանակներում: