2025 թվականի պետական բյուջեով Ներքին գործերի նախարարությանը կհատկացվի 105 մլրդ դրամ, որից 99.1 մլրդ դրամը կուղղվի ընթացիկ ծախսերին, իսկ 5.9 մլրդ դրամը` կապիտալ ծախսերին:
ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ նախատեսվում է, որ ճանապարհային տեսախցիկները միաժամանակ կհետևեն մեքենաների սրահում արված խախտումներին՝ այսինք կգրանցվեն նաև վարորդի ծխելու և հեռախոսով խոսելու դեպքերը։ Վարորդները նաև պարտավոր կլինեն մեքենաներում մանկական նստատեղեր տեղադրել։
Նորամուծության ներդրման ժամկետները դեռ չեն որոշվել։
Արփինե Սարգսյանի խոսքով սոցիալական բնույթ ունեցող և գնում չհանդիսացող ծախսերը կկազմեն 87.2 մլրդ դրամ, որից միայն աշխատավարձի վարձատրության և դրան հավասարեցված միջոցները` 77.4 մլրդ դրամ, իսկ գնումների ընթացակարգով նախատեսված հատկացումները` 17.8 մլրդ դրամ:
«Ընթացիկ ծախսերի գծով ունենք 8 մլրդ դրամի ավելացում, որը պայմանավորված է նաև Ոստիկանության գվարդիայի ստեղծման համար հատուկ տեխնիկայի, սպառազինության, համազգեստի, համակարգչային ծրագրերի եւ այլ ապրանքների ու նյութերի ձեռքբերման անհրաժեշտությամբ»,- ասել է փոխնախարարը:
Նախարարությունը գալիք տարի կիրականացնի 6 ծրագիր` 22 քաղաքականության միջոցառմամբ:
2024–ին 331-ով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, 418-ով` վիրավորների և 32-ով` զոհերի թիվը: