AM
30 October 2024 - 08:32 AMT

Նախարար․ Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 2․5%-ով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 2․5 տոկոսով։ Այդ մասին Ազգային ժողովում 2025–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին նախատեսված է 24 միլիարդ 365 միլիոն դրամ։ Նա նշեց, որ 632 միլիոն դրամով կամ 2,5 տոկոսով ավելի քիչ է, քան 2024 թվականի համար նախատեսված գումարները»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նախարարը նշել է նաև, որ ընթացիկ ծախսերի համար նախատեսված է 20 միլիարդ դրամ, որը 4 տոկոսով ավելի քիչ է, քան 2024 թվականին, կապիտալ ծախսերի համար նախատեսված է 4 միլիարդ 180 միլիոն դրամ, որը 6 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին։

Նախագահի աշխատակազմին 2025 թվականի բյուջեով կհատկացվի 1 միլիարդ 658 միլիոն դրամ, որը 6.4%-ով ավելի քիչ է, քան 2024 թվականին։

«Ընթացիկ ծախսերը կկազմեն 1 միլիարդ 617 միլիոն դրամ, որը 4.1%-ով ավելի քիչ է, քան 2024-ին, իսկ կապիտալ ծախսերը կլինեն 41 միլիոն դրամ, որը 51 %-ով է ավելի քիչ է, քան՝ 2024-ին»,- ասել է Հովհաննիսյանը։