Խորհրդարանի հանձնաժողովների համատեղ նիստում շարունակում են 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումները։ Ընդդիմադիրները ներկա չեն, հայտնում է Factor.am-ը։
Հոկտեմբերի 30–ին ԱԺ են ներկայացել իրավապահ կառույցների ղեկավարները` այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Նախորդ օրերի քննարկումներին ընդդիմությունից ներկայացուցիչներ եղել են։
Ազգային ժողովում 2025–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 2․5 տոկոսով։ Նախագահի աշխատակազմին 2025 թվականի բյուջեով կհատկացվի 1 միլիարդ 658 միլիոն դրամ, որը 6.4%-ով ավելի քիչ է, քան 2024 թվականին։