AM
30 October 2024 - 12:42 AMT

Ոստիկանության հորդորը՝ զերծ մնալ անծանոթ կայքերում անձնական տվյալներ լրացնելուց

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ համացանցում հայտնվել է կեղծ վեբկայք (police-am.info), որը կապ չունի ոստիկանության պաշտոնական կայքի հետ։

ՆԳՆ–ից հորդորում են զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց։

«ՆԳՆ ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»,-ասված է հաղորդագրության մեջ։