AM
31 October 2024 - 07:46 AMT

ԱԳ նախարարը չի բացառել ՀՀ մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29–ին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աժ-ում 2025-ի բյուջեի քննարկումների ժամանակ ասել է, որ Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին որևէ կերպ հաստատված չէ։

«Հրավերը ստացել ենք, որևէ պաշտոնական արձագանք ու վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Միրզոյանը չի բացառել Հայաստանի մասնակցությունը գագաթնաժողովին։

«Բայց պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը»,- ընդգծել է նա։

Խոսելով գերիների հարցը այդ գագաթնաժողովում բարձրացնելու մասին՝ ԱԳ նախարարն ասել է, թե գերիների ու այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը Հայաստանի մշտական քննարկման ու թիվ մեկ առաջանհերթություններից մեկն է։

Մամուլում որոշ հրապարակումներ եղան, որ Արարատ Միրզոյանը որոշակի պայմաններով պատրաստ է մեկնել Բաքու։